Saturday, August 2, 2014

Ադրբեջանի հետ ընդհարումներ՝ մի հավատացեք բոլոր լուսանկարներին

Էս պահին, երբ տեղեկատվությունը շատ խառն ա գալիս, ամեն աչքով տեսածին մի հավատացեք։

Օրինակ, ռուսաստանյան Regnum գործակալությունը գրում է ադրբեջանական տանկերի առաջխաղացման մասին։ Եվ ֆեյսբուքյան էջում տեղադրում որպես ապացույց լուսանկարներ։

Իրականում, լուսանկարները 2013 թվականից են, պատկերում են ռուսաստանյան զրահատեխնիկայի մատակարարումը Ադրբեջանին։ Ապացույցներ՝ մեկ, երկու, երեք։