Sunday, May 4, 2014

RoboCop 2014 /РобоКоп ` նայել, թե չնայել

RoboCop 2014 /РобоКоп . Սցենարը պատմելու բան չէ՝ ինչպես միշտն է։ Ծախված ոստիկաններ։ Ագահ բիզնեսմեններ։ Մաֆիա։ Արդար կոմիսար։

Տարբերությունը հներից նրանում է, որ էս անգամ նկարել են միանգամից մի քանի կինո։ Ու դրանք իրար լավ չեն կպել։ Կա Սեմյուել Լ․ Ջեքսոնի գիծը՝ տականք, ընտիր լրագրող, դաժան իմպերիալիստական ամերիկյան ապագա՝ էս մասը շատ լավ, մի ոճի մեջ նկարած է։ Բայց մնացած կինոն սրա հետ կապ չունի։ Մնացած կինոն մի քանի կարկատանից է կազմված։ Մեկը հոգեփռշտիկ, բայց կիսատպռատ։ Մյուսը դետեկտիվային, բայց անիմաստ։ Գիտական՝ շիզոֆրենիկ։ Ու մեկ էլ էս ամենը էդ երկաթե հայվանի հիդրավլիկայի ձայնի տակ ա անըդհատ անցնում։ Ու երկու ժամվա մեջ էս սյուժեները տենց էլ իրար նորմալ չեն կպնում։

Բայց դե եթե բան չունեք նայելու, կարլեի ա նայել



Գնահատական ֊  3+
IMDB - 6.6
Kinopoisk - 6.6

նայելու հղում