Wednesday, April 2, 2014

Հայաստանյան ցանցի վրա ամենահզոր պատմական DDoS հարձակումը


Հայաստանյան ցանցի վրա DDoS հարձակման հզորությունը (հարձակումը ունի, ամենայն հավանականությամբ, կոնկրետ թիրախ կայք) հասնում է արդեն 35 Gb, կիրառվում է DNS amplification մեթոդը, ինչը նշանակում է, որ հզորությունները կարող են բավականին արագ աճել։ Հաշվի առնելով, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում հզորությունը մի քանի անգամ աճեց, սա կարող է ունենալ ավելի ծանր հետեւանքներ՝ հնարավոր է, որ , եթե հարձակումը չթուլանա, մենք ունենանք լրջագույն խնդիրներ ինտերնետ կապի հետ Հայաստանում։

Եթե ինձ չի դավաճանում իմ հիշողությունը, ապա սա Հայաստանի վրա կատարված ամենահզոր հարձակումն է պատմության մեջ։ Ընդանրապես, սա պետք է մեզ հուշի, որ ազգային մակարդակով այս հարցի վերաբերյալ լուծումներ է պետք մշակել։

UPDATE. երեկոյան հասավ 50 Gb