Monday, March 31, 2014

ԱԺ֊ում հասարակական լսումներ Fake֊երի օրինագծի վերաբերյալ

Այսօր ԱԺ֊ում հասարակական լսումների ժամանակ հինգ րոպեյվա մեջ ինչ հասցրել եմ ասել այդպես կոչված "ֆեյքերի մասին" օրինագծի վերաբերյալ

Selfie before #selfie


The first documented selfie:  Cornelius, Robert,  photographer, creation date: 1839

Belgian painter Henri Evenepoel took this selfie. Created in 1898



possibly the oldest documented female selfie - about 1900





Grand Duchess Anastasia Nicholaevna Romanova selfy, 1914






Saturday, March 29, 2014

Security Alert. ադրբեջանական հաքերային գրոհի մեծ հավանականություն

Այս եւ մյուս գիշեր հնարավոր են  ադրբեջանական հաքերների հարձակումմներ, քանի որ մարտի 31 ըստ վերջին մի քանի տարվա տվյալների Ադրբեջանցիների Ցեղասպանության Օրն է։ (Համարվում է, որ հայերը ադրբեջանցիների դեմ մինիմում 6 ցեղասպանություն են իրականացրել)

Այս օրը վերջին տարիներին նույնպես հանդիսանում է օրացուցային սրացումների օր։ Հաշվի առնելով, որ այս օրը նաեւ համընկնում է շաբաթ֊կիրակվա հետ, ինչը հեշտացնում է հարձակումները, հավանականությունը բավականին մեծ է։


Friday, March 28, 2014

DDoS հարձակումները աճել են 240%

DDoS-ները գնալով դառնում են հիմնական հարձակման զենքը։ Գները ընկնում են, հարձակումների ծավալները խայտառակ աճում։ Incapsulan ֆիքսել ա 160 Gb NTP Amplification հարձակում, իսկ Cloudflare - 400 Gb:



Wednesday, March 26, 2014

Armenian group hacked Turkish sites in response to Kessab attack

Monte Melkonyan Cyber Army hacked several Turkish sites in response to attack of Armenian Kessab in Syria.

List of defaced sites with mirrors

http://www.fko.com.tr/admin/resimler/default.html
http://dark-h.org/deface/id/35956

http://colaklarticaret.com.tr/index1.php
http://www.zone-h.org/mirror/id/22097614

http://www.gocekrental.com/e.asp?lang=1&Subid=11
http://www.zone-h.org/mirror/id/22097646

http://hbcephe.com/
http://www.peeep.us/5836a594

http://www.diyarbakir.gen.tr/fresim/resim924921959327_664912026887799_10
7340084_n.jpg
http://www.zone-h.org/mirror/id/22097713

http://rhs-cruise.com/admin/images/New%20Text%20Document.html
http://www.peeep.us/79d58942

http://scabbard.com.tr/urunlerimiz.html

http://www.upsrtc.com/forum/upload/999238_648218098574115_989868941_n.jpg
http://www.peeep.us/4aee5e35

http://lamitransfer.com/images/hizmetler/MMCA.txt
http://www.peeep.us/360cd1da

http://rhs-cruise.com/admin/images/New%20Text%20Document.html
http://www.peeep.us/be56537b

Thx for info Ara Babakhani


Social Media in Georgia, March 2014

February 2014 report


Facebook active users 1 300 000 (+ 20 000 from February)


Odnoklassniki.ru, MoiMir@Mail.ru, email@Mail.ru cumuliative weekly active users -  1 524 000 (+ 53 000 from February)







Odnoklassniki weekly active users - 740 000 (- 5 000 from February)











VKontakte registered users - 417 000 (-165 000 from February)









Odnoklassniki is growing (Liveinternet stats)






Social Media in Azerbaijan, March 2014

February 2014 report


Facebook active users 1 380 000 (+ 20 000 from February)


Odnoklassniki.ru, MoiMir@Mail.ru, email@Mail.ru cumuliative weekly active users -  1 140 000 (+0 from February)







Odnoklassniki weekly active users - 882 000 (- 25 000 from February)









Twitter (aztwi.com stats) users 4457 (-17 from February)







VKontakte registered users - 875 500 (+90 000 from February)









Odnoklassniki is growing (Liveinternet stats)







Social Media in Armenia, March 2014

February 2014 report

Odnoklassniki.ru, MoiMir@Mail.ru, email@Mail.ru cumuliative weekly active users -  1 400 000 ( +32 000 from February)







Odnoklassniki weekly active users - 867 000 ( -35 000 from February)








Facebook active users - 620 000 (+ 0 from February)








VKontakte registered users - 638 000 (+ 50 000 from February)











Odnoklassniki   growth  








Friday, March 21, 2014

Я, Франкенштейн / I, Frankenstein ` նայել, թե չնայել

Հայտնի բան է՝ շատերին թվում է, թե Շելիի վեպի մարդակերպ հրեշի անունն է Ֆրանկենշտայն։ Я, Франкенштейн / I, Frankenstein ֆիլմի հեղինակները որոշել են մարդկանց չբացատրեն, որ դա տենց չէ, ու հենց էակի անունն են դրել Ֆրանկենշտայն։ Ընդհանրապես ֆիլմը նկրարահնվել է վատ հասկացող մարդկանց համար։ Մեջը նույնիսկ պոստմոդերնիզմի ամենակեր գաղափարախոսության տեսանկյունից լիքը խնդալու, նաիվ բաներ կան։ Բայց դե, իմ համար ամենակարեւոր դմբոյության ցուցանիշն էն ա, որ ֆիլմում արտեֆաքթ եզրույթն է կիրառվում։ Демонов можно убить только артефактами - սենցբան որ ես լսում եմ, երիկամներս խուտոտւ են գալիս։

Մյուս կողմից, լավ նկարահանված "միսծիչսկիյ" տուրուդմբոց ա` վազվզոցներ, պայթող բոբոշներ, զգացմունքների իմիտացիա գլխավոր հերսոների կողմից։ Հետո, ֆիլմում բոբոշների մենեջերի դերում է Բիլ Նային, որը արդեն բարի դերերում չի էլ նայվում։ Կարճ ասած, եթե բան ու գործչունեք, բեսամթ հոգնած է ձեր ինտելլեկտը եւ պայքարել ձեր հետ չի կարող՝ նայել կարելի է, հավեսով կգնա։ Մնացած դեպքերում ավելի լավ ա գիրքը կարդացեք, ես մի հինգ անգամ կարդացել եմ ։Ճ ։



Գնահատական ֊  3
IMDB - 5.3
Kinopoisk - 5.3

նայելու հղում


Tuesday, March 18, 2014

Вий (Viy) ` նայել, թե չնայել

Ինչպես հասկացաք՝ ֆիլմը Գոգոլի Վիյի հիման վրա է նկարահանվել։ Բայց միայն հիման վրա։ Պոստմոդերնիստական ֆոնտեզի, դետեկտիվ, գինովցած կազակների եւ Ումբերտո Էկոյի սյուժեների խառնուրդով։ Էդ ամենը շատ ուրախ ու հետն էլ մռայլ։ Վհուկներ, չարքեր, սիրուն աղջկերք, մայդանից փախած զինյալներ, steampunk կազակներ եւ այլն։

Եթե նմանացնենք, ամենամոտը Сонная Лощина (Sleepy Hollow), բայց առանց դեկադենտ Դեպի ֊ ստեղ դեկադենտներ չկան, առողջ տղամարդիկ են բոլորը։ Մի անգլիացի կա, բայց իրան շատ շուտ դաստիարակում են եւ ներառում են առողջ տղամարդկանց շարքերը։

Շատերին դուր չի գա ֆիլմը, կասեն հիմար մանկական խաղալիք էր, բայց եթե Сонная Лощина, Վան Հելսինգ, Ակունին ու Գոգոլ միասին սիրում եք, դուրներդ կգա։ էլ չասեմ, որ ոճը լավ բռնացրած ա նկարած։

Поднимите мне веки

Գնահատական ֊  5-
IMDB - 6.0
Kinopoisk - 5.9

նայելու հղում


Monday, March 17, 2014

Երեխաներին համացանցում պաշտպանելու ամենահեշտ ձեւերը՝ Microsoft, iOS, Yandex DNS

Հայտնի բան է, որ երեխան մի քանի քլիքով կարող է նորմալ կայքից հայտնվի արգելված իրեն համար բովանդակություն ունեցող կայքերի վրա։ Դրա դեմ պայքարելու համար գոյություն ունեն հատուկ  ծնողական վերահսկողության ծրագրեր (parental control), որոնք թույլ են տալիս կարգավորել երեխայի այցելվող կայքերի տեսակները եւ, նույնիսկ, համակարգչից օգտվելու ժամանակը։ Իրականում, վերջին օպերացիոն համակարգերում արդեն նմանատիպ ծրագրեր կան ներդրված։

Օրինակ, Windows արդեն Vista-ից ունի ներդրած համակարգ, որը միացնելու եւ կարգավորելու համար կարելի է կարդալ այստեղ։ Սրալավն այն է,որ կարելի է, օրինակ, սահմանափակել խաղերը նույնպես (չնայած, երեխեքը ցանցում հետո կգտնեն մի բան :) )

iOS (iPhone, iPad, iPod) համար նույնպես կարելի է միացնել ներքին կարգավորումներից։

Այս ամենի վատն էն ա, որ ծնողներից շատերը գլուխ չեն հանում, թե ոնց միացնեն, ոնց հետեւեն եւ այլն։ Կա ծնողական վերահսկողության ծայրահեղ հեշտ տարբերակը ֊ Yandex DNS: Այս դեպքը ծնողից պահանջում է մեկ անգամ դնել կարգավորումները, որից հետո ամբողջ թրաֆիկը գնալու է Yandex-ի սերվերներով, եւ Յանդեքսն է զտելու կայքերը, թույլ չտալով, որ երեխան մտնի արգելված կամ վիրուսներով վարակված, խաբեբահների կողմից ստեղծված կայքերը։ Այսինքն, ծնողը այլեւս չի միջամտում։

Այս մեթոդը նույնպես ունի իր բացասական կողմերը․

ա․ Գոյություն ունի  հավանականություն, որ համակարգչի թրաֆիկը կվերահսկվի ՌԴ գաղտնի ծառայությունների կողմից։ Սակայն, եթե երեխան է միայն օգտագործում համակարգիչը, առանձնապես վտանգ դրանից չկա, բացի նրանից, որ ընկեր մայորի ուղեղը կարող է հալվել։

բ․ Քանի որ Yandex-ը գտնվում է ՌԴ֊ում, ապա իրենց կողմից տրամադրվող թրաֆիկից դուրս կմնան մի շարք կայեր, որոնք արգելափակված են ՌԴ֊ում։ Բայց, քանի որ կրկին երեխաների մասին է խոսքը, սա իր դրական պահն ունի, քանի որ երեխային անհասանելի են լինելու կայքեր, որտեղ գրվում է ինքնասպանությունների, թմրադեղերի եւ քաղաքականության մասին։ Ինչը երեխայի հոգեկան առողջության համար միայն դրական ազդեցություն կունենա ։Ճ

Եթե այս ամենը ձեզ չվախացրեց, ապա այսպես կարող եք կարգավորել երեխայի համակարգիչը Windows Vista, 7․ Այլ համակարգերի վրա տեղադրելու համար տես այստեղ (Հաշվի առեք, որ ամեն ինչից ոչ մի ծրագիր չի պաշտպանում։ Օրինակ, նույն Youtube-ում կան շատ տեսանյութեր, որոնք պարունակում են սարսափելի դաժան բովանդակություն, եւ դա չի արգելափակվի)


Friday, March 14, 2014

Հայաստան 2342. մտավորականների ու ֆեյքերի խնդիրը

Երբ բախվում է ներքին ֆեյքը եւ մտավորականի ռեֆլեքսը։ Կարճ ասած. մենք բոլորս ֆեյք ենք

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Ադրբեջանական վիրուս կեղծ ԱԱԾ֊ի անունից նամակի միջոցով

Ադրբեջանցիք ՀՀ ԱԱԾ֊ի անունից վիրուսով նամակներ են ուղարկել։ Նման բան արվել է, եթե հիշում եք, մոտ մի տարի առաջ՝ նախագահականի անունից էր նամակը գալիս։ Նամակից իրականում կցված էր վիրուս։

Եթե նամակը ստացողը գոնե մի քիչ կասկածամիտ ա, բնականաբար, չի բացի։ Եթե մի քիչ խորացած լինի ու բացի header, կտեսնի, որ նամակը ուղարկվել է մեկ այլ հայկական կայքից (որն ադրբեջանցիք կոտրել էին)։

Բայց եթե շատ նաիվ մարդ լինի եւ բացի նամակը, քաշի ֆայլը, մեկ ա մի բան չի ստացվի։ Քանի որ էս դանդալոշ հաքերները ֆայլի վրայի գաղտնաբառը սխալ են գրել եւ բացել չի լինում։ Բեդովլաթներ ։ՃՃՃ

UPDATE. Մուրադյան Ռուբենի մոտ բացվում է ֆայլը, այնպես որ վտանգը լուրջ է

Բայց դե զգույշ եղեք՝ սենց բաները իրանք մի անգամ չեն անում։

Մերսի Circle.am-ի պապա Ավագյան Ավետիսին էս ուրախությունը ուղարկելու համար


Thursday, March 13, 2014

Ռուսաստանում քաղաքական արգելափակումներ են սկսել ցանցում

Մի խնդրանք ՀՀ֊ում բնակվող ընթերցողներից՝ անցնել այս ցուցակով, եւ ստուգել, բացվում են այս կայքերը ձեր մոտ, թե ոչ։ 

Այսօրվանից ՌԴ ինտերնետ ֆիլտրները առաջին անգամ սկսել են բացահայտ կիրառվել ակընհայտ քաղաքական ճնշման համար։ 

Փորձը ցույց է տալիս, որ տեխնիկական պատճառներով մենք էլ ենք ընկնում ժամանակ առ ժամանակ այդ սահմանափակումների տակ։ Ինչի մասին ընդհամենը մի քանի օր առաջ էի գրել։ Ինձ մոտ Բիլայնից ամեն ինչ նորմալ բացվում է։ Ի՞նչպես է մյուս պրովայդերների մոտ 

Պահպանենք Հայաստանում ցանցը բաց եւ ազատ

  



Ինչպես դիմել Google֊ին, մինչեւ բոլորին ոտքի կանգնացնելը

Որոշեցի սա գրեմ, քանի որ վերջերս կուտակված վիճակագրությունը ցույց է տալիս, որ 78,994% դեպքերում տանջող հարցերի պատասխանները կարելի է գտնել Google-ում (կամ Yandex. Bing, DuckDuckgo համակարգերում), էլ մեկ էլ ուրիշներին չանհագստացնելով ։Ճ

Դրա համար պետք է իմանալ Google-ի մասին մի երկու պրիմիտիվ բան․

ա․ Եթե փնտրել ձեր ուզած ֆրազը չակերտների մեջ " ", ապա դուք կստանաք հենց հստակ այդ ֆրազը, այլ ոչ թե բառերը՝ ցրված տեքստով մեկ։ օրինակ, "բեյնամուս կնիկ" ու բեյնամուս կնիկ։

բ․ Եթե բառից առաջ դնել մինուսի նշան, ապա այն կհանվի որոնումից եւ կդադարի ձեզ ծնգլահան անել։ Օրինակ, այսպես կարելի է թեման զտել մի քանի հետը կապակցված թեմաներից։

դ․ Դուք կարող եք փնտրել միայն ձեր ուզածկայքի վրա, փնտրվող բառերից առաջ գրելով site:կայքի հասցեն։ Օրինակ, այսպես կարող եք մի քանի թեմա զտել։

ե․ Կարող եք փնտրել միյան յուրահատուկ տիպի ֆայլեր, ավելացնելով filetype:pdf , filetype:doc, filetype:ppt


Wednesday, March 12, 2014

Talking Angela app՝ ոչ մի վտանգ չի սպառնում

Փետրվարին ցանցով սկսեց պտտվել մի բամբասանք, որ Talking Angela այֆոնային ափլիքեյշընը կոտրել են հաքերները եւ այն կողմից ինչոր չար ուժեր են ` հաքերներ, մանյակներ։

Խաղի արտադրողները դեռ փետրվարի վերջերում հերքեցին ամեն ինչ։ Սա պարզապես քաղաքային լեգենդ է։

Ցավոք, ուշացումով, սա հասել է Հայաստան, եւ, ոնց իմացա, շատ երեխաներ ահաբեկված են: Ոչ մի վատ բան չի եղել, պետք չէ վախենալ։ Ոչ մի հաքեր,ոչ մի քխ մարդ չկա այն կողմից։

Բայց դե հերիք եղավ սաղ օրը հեռախոսով խաղաք ։)



Արթուր Բաղդասարյանը Twitter֊ում՝ մարքեթինգային սխալները

Ողջունելի է, որ վերջապես մեր քաղաքական գործիչները սկսել են օգտագործել Twitter֊ը, որն շատ ավելի բաց հարթակ է, քան Facebook֊ը իր տոտալիտար ալգորիթմերով։

Այսօր տեղեկացա, որ Արթուր Բաղդասարյանը նույնպես բացել է Twitter֊ում հաշիվ։ Ողջյունելով այս քայլը, կուզենայի մի քանի խորհուրդ տալ նրանց, ով զբաղվում է այս հաշիվը աշխատացնելով։ Քանի որ շատ տխուր բաներ են արել․

ա․ Սկսենք նրանից, որ միանգամայն ակընհայտ չէ, որ սա Արթուր Բաղդասարյանի պաշտոնական հաշիվն է։ ՕԵԿ֊ի կայքում սրա մասին տեղեկատվություն չկա։ Բայց, եթե մտնել կայքի վրայից ՕԵԿ֊ի պաշտոնական ՖԲ էջ, ապա այստեղ կա հղում Replik.am-ի վրա, որն էլ հղում է տալիս ոմն blogbox-ի վրա։ Համաձայնեք, որ սենց բուլբուլյատօրային ձեւով չեն հայտարարում այսպիսի կարեւոր իրադարձության մասին։





բ․ Բավականին կարեւոր է, թե ում է հետեւում Արթուր Բաղդասարյանի թվիթերյան հաշիվը։ Համաձայնեք, որ դա պետք է խոսի այդ մարդու քաղաքական նախասիրությունների մասին։

Նայելով ցանկը, տպաորություն է ստեղծվում, որ քաղաքական գործիչը ինչոր տարօրինակ միստիկ փնտրտուկների մեջ է․ լրատվականների կողքը հանդիպում է Microsoft News, Дэвид КЭМЕРОН ֆեյք յուզերը (զգուշացեք ֆեյքերից), Валуев Николай (ախպերություն ա է), 5 умных мыслей (խի սենց քիչ), CHANEL (էն որ Կօկօ Շանելն ա), Greenpeace Russia (խի բայց՞ հենց Ռաշա), @AndoVagindo (ապրի Անդոն), Grumpy Merkel (կնշանակե՝ փնթփնթան Մերքել, տիկինը որ իմացավ, կնեղվի հաստատ), Александр Ткачёв (Կրասնոդարի ֆաշիստ մարզպետն ա, հիշացնեմ), Жириновский В.В. (առանց մեկնաբանության, ЫЫЫЫЫЫ), Федеральная антимонопольная служба Росси (բայց խի՞), Минздравсоцразвития (բայց խի՞), Ivan Urgant, Михаил Задорнов (էսքանից հետո, խի չե որ՞)

Կարճ ասած՝ մարդուն ոնց որ հատուկ ձեռ առնեն։

գ․ Իսկ սա առաջին գրառումն է։ Ասեմ, որ Թվիթերում, ինչպես եւ այլ տեղեր սկզբից մի հատ բարեւում են ու ներկայանում։ Միանգամից սենց որ մտնում են, մարդկանց մոտ ոչ ադեկվատ ռեակցիա է լինում, ինչն էլ բերում է սենց մազալու մեկնաբանությունների



դ․ ասեմ, որ ՕԵԿ֊ի պաշտոնական Թվիթերն էլ է թարազուից ընկած։ Այն հետեւում է միայն երկու հաշիվների․ մեկը դա Մեդվեդեւի պաշտոնականն է, մյուսը՝ երգիծական ֆեյք Перзидент Роисси: Մեռնելիք ա, ինչ ասեմ


Tuesday, March 11, 2014

Երեւան՝ խաշի սեզոնից դբա Վերնիսաժ

 Հայտնի բան է՝ Երեւանում նորմալ գարուն չի լինում, մի քանի օրվա բան է։ Գարունը դա պարզապես միջանկյալ մեկ շաբաթ է խաշի սեզոնի եւ Վերնիսաժի սեզոնի միջեւ։ Աչքիս, սեզոնափոխություն է սպասվում





Monday, March 10, 2014

#Selfie after #Oscar: explosive growth

After grand selfi of Elen and Co after Oscar ceremony


usage of #selfie hashtag in Twitter increased dramaticaly

Oscar and selfie usage in Twitter by Topsy, #selfie still trending



selfie now used 2 times more than before 



The same in Instagram



#Selfie in Instagram during last month. Analytics by hashtagig.com

And BTW Obamas most retweeted tweet was beaten almost 5 times


Ռուսաստանի ինտերնետ գրաքննությունը նորից ազդում է Հայաստանի վրա

Ռուսաստանի Դաշնությունը արդեն երկար ժամանակ է կիրառում է կայքերի արգելափակման արգելափակումը, որը կատարվում է առանց դատարանի որոշման եւ IP հասցեով (ինչի հետեւանքով արգելափակվում են, հաճախ, նաեւ կայքեր, որոնք գտնվում են նույն IP հասցեի տակ)։

2012 թվականին արձանագրվեցին դեպքեր, երբ այդ արգելափակումը ազդեց Հայաստանում գտնվող օգտվողների վրա։  Սրա շուրջ բարձրացած աղուկը բերեց հարցի լուծմանը՝ Հայաստանի պրովայդերները, որոնք օգտվում են Ռուսաստանի կապուղիներից, միջոցներ են ձեռնարկում, որպեսզի մեր վրա արգելափակումը չանդրադառնա։

Ցավոք սրտի, իրավիճակը կրկին բարդացել է, քանի որ մի քանի օրվա ընթացքում արձանագրվեցին մի քանի դեպքեր, երբ կրկին ՌԴ գրաքննությունը սկսել է կիրառվել ՀՀ կիբերտարածքում, ինչը անթույլատրելի է։

Կրկին կոչ եմ անում պրովայդերներին հետեւել, որպեսզի Ռուսաստանի կասկածելի օրենքները չտարածվեն Հայաստանի կիբերտարածքում, սա, մեղմ ասած, անթույլատրրելի է։ 

Իսկ հիմա օրինակները․

Դեպք ա․ Էդուարդ Ղազանչյանը հայտնաբերեց, որ հայկական Electra.am կայքը արգելափակված է Հայաստանի մի շարք պրովայդերների մոտ, ընդ որում կայքի տեղը հայտնված էջում հստակ գրվում է, որ կայքը արգելափակված է ըստ ՌԴ օրենսդրության (կարեւոր է հասկանալ, որ կայքը աշխատում է,պարզապես դեպի կայք մուտքն է արգելափակվում ՌԴ պրովայդերների կողմից

Էդուարդի բացատրությունը

Rsotelecom Հայաստանը բլոկավորում է http://108.162.196.72
հասցեն, քանի որ այն գրանցված է ռոսկոմնադզորի արգելված կայքերի ռեեստրում:


Electra.am գտնվում է տվյալ IP հասցեի վրա, որի վրա տեղադրված է արգելափակման մասին ծանուցումը


Դեպք Բ․ Shur Dabavog հայտնաբերել է, որ Jonswoth.com նույնպես արգելափակված է Հայաստանում, ընդ որում կրկին՝ ՌԴ օրենքների հիման վրա։ Կայքը չի բացվում Rostelecom, Ucom, Beeline, Orange պրովայդերներից






Դեպք Գ։ Ռուբեն Մուրադյանը նկատել է, որ Rutor.org կայքը, որը կրկին արգելքի տակ է ՌԴ֊ում, չի բացվում մի շարք հայկական պրովայդերների մոտից։ (ADC, Ucom, Beeline բաժանորդների մի մասի մոտ կայքը արգելափակված է) Այս դեպքը մի քիչ անհասկանալի է, քանի որ կայքը պարզապես չի բացվում, առանց ծանուցման

Thursday, March 6, 2014

ԶԼՄ֊ներում Fake֊երի դեմ օրինագծի վերաբերյալ կարծիք

ԱԺ֊ում շրջանառության մեջ է դրվել նոր օրինագիծ, որը ենթադրում է ԶԼՄ֊ների համար պատասխանատվություն է փորձում մտցնել անհայտ, fake աղբյուրների հետ կապված։

Ինձ համար քիչ թե շատ ընդունելի են 9.5 եւ 9.6 կետերը։ Առավելեւս, որ մենք հիմա գտնվում ենք Եվրոպական դատարանի Դելֆիի հետ կապված որոշման տակ, նենց որ դեռ որ սենց ա լինելու։

Բայց․․

Օրինագիծը ունի մի քանի կարեւոր թերություն (չհաշված ընդհանուր երկրի իմիջի համար ռիսկերը, որոնք քիչ չեն)

ա․ Այս պահին մեր օրենսդրությունը նորմալ չի բացատրում, թե ինչ է լրատվամիջոցը։ Նման իրավիճակում դնել այսպիսի պահանջներ, նշանակում է հարվածի տակ դնել գրեթե բոլոր մարդկանց, ով ցանցում գրում է Ֆեյսբուքում, Թվիթերում, բլոգում եւ այլն։ Նայեք, այս սահմանման տակ ընկնում են առնվազն մեկ միլիոն հայերի պրոֆիլներ տարբեր ցանցերում․ 9.3. Սույն հոդվածի իմաստով հրապարակային էլեկտրոնային կայք է համարվում, այն կայքը, որը համացանցի միջոցով հասանելի է անսահմանափակ թվով անձանց, ունի որոշակի հասցե, պարունակում է լրատվական կամ այլ բնույթի տեղեկատվություն` անկախ տեղեկատվության թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տեւողությունից եւ այլ չափանիշներից:

բ․ Խոսք է գնում անհայտ օգտատերերի մասին։ Սա անիմաստ կատեգորիա է ինտերնետում։ Իրականում մենակ Facebook, Linkedin պահանջում, որ մարդ իր իրական տվյալներով ներկայանա։ Այն էլ դա իրավական պահանջ չի, այլ զուտ այդ ցանցերից օգտվելու կանոն։ Մնացած սոցիալական ցանցերում դա ոչ միայն պարտադիր չի, այլ շատ տեղեր լրիվ հակառակն է։ Օրինակ, Livejournal, Wordpress, Blogspot նույն էլեկտրոնային հասցեով կարելի է բացել տասնյակ անաուն հաշիվներ։ Եւ այլն, եւ այլն։

գ․ Էլ չեմ ասում նրա  մասին, որ սոցցացների հարթակները գտնվում են ՀՀ իրավասությունից դուրս, իսկ մեր ոչ մի մարմնին իրենք չեն տրամադրի անհատական տվյալներ՝ եթե տակը չկա քրեական գործ։ Ընդ որում, քրեական գործ, որը իրենց երկրի համար դա իսկապես քրեորեն պատժելի արարք է։ Հավաստիացնում եմ , որ ոչ Facebook, ոչ Odnwoklassniki֊ն պատգամավորին ձեռ առնելու համար մարդու IP հասցեները չեն բացահայտելու։ Ինչից ստացվում է, որ բոլորս անհայտ անձ ենք հանդիսանում ըստ այս օրինագծի։ Մենք բոլորս ֆեյք ենք, իմացեք։ 

դ․ Այս սահմանումը ընդանրապես ոչինչ չի նշանակում․ " Տեղեկատվության հեղինակը համարվում է անհայտ, եթե շահագրգիռ անձը, գործադրելով ողջամիտ ջանքեր, չի կարող նույնականացնել հեղինակին"։ Որն է ցանցում ողջամիտ ջանքը՞․ դիմել ԱԱԾ֊ին, թե հարցնել․ "ապե, դու ֆեյք ես, թեիջնենք ձորը,մի հատ անձդ հաստատես"

ե․ Ավելին, անանուն լինելը, ըստ Եւրոպայի Խորհրդի, որի անդամ է նաեւ Հայաստանը, ունի հատուկ հրչակագիր․ DECLARATIONon freedom of communication on the Internet, որի 7 սկզբունքը հենց անանուն լինելն է․ ԵԽ անդամ երկները պետք է հարգեն մարդու անանուն լինելու իրավունքը․ 


    Principle 7: Anonymity
    In order to ensure protection against online surveillance and to enhance the free expression of information and ideas, member states should respect the will of users of the Internet not to disclose their identity. This does not prevent member states from taking measures and co-operating in order to trace those responsible for criminal acts, in accordance with national law, the Convention for the Protection of Human Rights and Fundamental Freedoms and other international agreements in the fields of justice and the police.
Ուրիշ հարց, որ նորմալ ԶԼՄ֊ները երբեք, երբեք, երբեք մեկ աղբյուրից չեն օգտվում։ Անհայտ աղբյուրից օգտվելու դեպքում (ինչը նորմալ բան է ) պետք է նաեւ այլ, ռեալ աղբյուրներ բերվեն։ Դա դեռ համալսարանում պետք է սովորեն։

Իսկ սա նախագծի հեղինակներն են եւ տեքստը․


Հեղինակներ` Արփինե ՀովհաննիսյանԴավիթ Հարությունյան,Թեւան ՊողոսյանԷլինար ՎարդանյանՆաիրա Զոհրաբյան,Արմեն ՌուստամյանՍտեփան ԴեմիրճյանԷդմոն Մարուքյան,Գագիկ ՋհանգիրյանՀեղինե Բիշարյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածում՝

Wednesday, March 5, 2014

Ինչ են փնտրել Հայաստանում կամ հասկանանք Մայդանը մեզանում


Հայաստանից Google-ում ամենաշատ փնտրվածը ամսվա ընթացքում առանձնապես օրիգինալ չէ



Այ ամենաարագ աճող փնտրվող բառերը հետաքրքիր են



Փաստացի, Ուկրաինա, Մայդան՝ էս ամենը Հայաստանից Գուգլով առանձնապես շատ չեն փնտրել։

Նույնը Հայաստանում երկրորդ ամենամեծ փնտրող համակարգում․ Майдан բառով Yandex-ում մեկ ամսվա մեջ փնտրել են 3 244 962 անգամ, իսկ Հայաստանից ՝ ընդամենը 1 065, իսկ  региональная популярность (affinity index)  ընդամենը 19%

Ինչից կարող եմ շատ սուբյեկտիվ եզրակացություն անել․ հայաստանցիները հիմնականում ինքնուրույն չեն փնտրում այս թեմայով տեղեկատվություն։ Ինչն էլ կնշանակի՝ ում բախտը ոնց բերել ա, էդ էլ կարդացել ա։ Ինչն էլ նշանակում է, որ արտաքին քարոզչամեքենաների համար ընտիր հումք ենք դառել։


Tuesday, March 4, 2014

Kickstarter Backers and Indiegogo from Armenia, Azerbaijan and Georgia

Crowdfunding -հանրային գումար հավաքելու ավանդույթները մեզ մոտ լավ զարգանում են՝ մարդասիրական դրամահավաքներում։ Իսկ այ գործի համար, տարբեր ծրագրերի համար՝ դա դեռ նոր բան է։

Kickstarter֊ում հայերը, ինչպես եւ մեր հարեւան վրացիք եւ ադրբեջանցիները այնքան էլ ակտիվ չեն, շատ համեմատելի ենք այս հարցում (վերջում ներկայացված են մանրամասն տվյալներ)։

Indiegogo, հակառակը, լավ առաջ ենք գնում։ Տեսեք, թե ինչքան ծրագիր կա Հայաստանից։ One Armenia իրար հետեւից ծրագրեր է անում եւ գումարներ հավաքում բավականին մեծ ծրագրերի համար։ Օրինակ, Բամբիռը իր ԱՄՆ համերգների համար գումարը լրիվ հավաքեց։ ARMACAD֊ի ծրագրերը։ Էլ չասեմ բազմաթիվ անհատական ծրագրերի մասին։ Կամ Ադրնինեն Գրիգորյան, որ իր ֆիլմի համար բավականին լուրջ գումար հավաքեց։ Իսկ հիմա, օրինակ, UtopianLab֊ին կարելի է օգնել coworking տարածքի հարցում։

Ադրբեջանից ընդամենը մեկ ծրագիր է։

Վրաստանն էլ բավականին թույլ է՝ համ քանակով համ ստացած գումարներով։


Kickstarter passed $1 BILLION in pledges.
5.7 million backers

Armenian Diaspora Media Search / Սփյուռքի Մամուլի Որոնում / Поиск по СМИ Армянской Диаспоры




Հայաստանյան մամուլով որոնելու համակարգից հետո հերթը հասավ Սփյուռքին․

Armenian Diaspora Media Search / Սփյուռքի Մամուլի Որոնում / Поиск по СМИ Армянской Диаспоры

Համակարգը հասանելի է իր իսկ հղումով, կամ կարճ հիշվող հղումներով․ Bit.ly/spyurq կամ Kg.am/spyurq

Այն փնտրում է միայն հայկական Սփյուռքի լրատվական կայքերով։ Փնտրում է միայն նորություններ եւ լուսանկարներ։ Նորությունները ֆիքսված են այնպես, որ գալիս են ըստ ժամանակի, այսինքն, եթե փնտրում եք "Աղվոր", ապա գալիս է այն նորությունը, որը եղել է ամենավերջինը, հետո մյուսը եւ այլն։ Աջ անկյունից կարող եք փողել, եւ ընտրել ըստ ամենահամապատասխանող նոյւթի (relevance)։ Այդ դեպքում Գուգլը կելնի իր ալգորիթմներից եւ կընտրի լավագույն նորությունը, որը կարող է շատ հին լինել։ Լուսանկարների բաժնում հակառակն է, նախնական դրված է ըստ համապատասխանատվության, աջից կարող եք ընտրել ըստ ժամանակի։

 Եթե ինչորկայքերից չեք ուզում ստանալ գրառումներ, ապա հարցման բանալլի բառերից հետո նշեք այդ կայքը հատուկ օպերատորի հետ, օրինակ՝
-site:boolghoodar.am ։ Նաեւ կարող եք մի քանի անգամ սա կիրառել, մի քանի կայք հանելով փնտրելուց, օրինակ -site:boolghoodar.am  -site:chonchoorik.am -site:heriqewbol.am

Այս պահին ներառված կայքերի ցանկը հետեւյալն է․

Analitikaua.net, Araxnews.com, Hamaynk.com, Gibrahayer.com, Radioyan.com, Asbarez.com, Aztagdaily.com, Armenianweekly.com, Aztagarabic.com, Armenia.com.au, Artsakank.com.cy, Azator.gr, Aztarar.com, Yerakouyn.com, Faktor301.com, Hairenikweekly.com,
Horizonweekly.ca, Alikonline.ir, France-armenie.fr, Lradou.com, Kantsasar.com, Hyeli.com, Agos.com.tr, Noev-kovcheg.ru, Nnao.ru, Yerkramas.org, Aniv.ru, A-info.org, Akhaltskha.net, Azadkhosk.com, Orer.eu, Armspain.com, Armenian.ch, Radioarmenie.com, Radio-aypfm.com, Armenews.com, Sardarabad.com.ar, Diarioarmenia.org.ar, Reporter.am, Massisweekly.com, Noror.org, Armenianlife.com, Normarmara.com, Lraper.org, Araraddaily.com, Hooys.com, Bolsohays.com, Iranahayer.com, Khabararmani.com, Norjugha.ir, Yerepouni-news.com, Gantegh.agbubulgaria.org



Նաեւ դուք կարող եք այս կոդը տեղադրել յուրաքանչյուր կայքում, բլոգում, եւ ինքը նույնպես կաշխատի այդտեղ, ինչպես այս էջում է արվել։





Monday, March 3, 2014

Armenian News Search / Հայաստանի մամուլով փնտրելու համակարգ

Այստեղ կարող եք գտնել հայկական Սփյուռքի ԶԼՄ֊ներով որոնման համակարգը




Հայաստանյան ցացնը միշտ տուժել է այն պատճառով, որ մենք նորմալ փնտրող համակարգ չենք ունեցել հայերեն փնտրելու համար։ Վերջին մի քանի տարիներին Գուգլը սկսել է քիչ թե շատ լավ հասկանալ հայերենը։ Բայց կարեւորագույն Google News համակրգը տենց էլ չաշխատեց հայերեն։ Բանկցություններ գնում էին, որ Yandex Новости հայերեն սկսի աշխատել, բայց, ցավոք, այն մարդը, որ դրա կողմնակիցներ, գնաց Yandex-ից, եւ այս ամենը կանգնեց անորոշ շամանակով։

Իսկ նորություններով փնտրելու հնարավորության բացակայությունը բերել է նրան, որ հայաստանյան հասարակությունը ինքնուրույն լուրեր փնտրելու ունակությունը գրեթե կորցրել է՝ հիմնականում մարդիկ օգտվում են միայն Facebook֊ից։ Ինչը դարձնումէ հասարակությունը ավելի խոցելի մանիպուլյացիաների համար, քանի որ մարդ ինքնուրույն չի փնտրում նորությունը։

Սա հաշվի առնելով, Google հիման վրա սարքեցի փնտրող համակարգ։ Նա փնտրում է միայն հայկական լրատվական կայքերով։ Փնտրում է միայն նորություններ եւ լուսանկարներ։ Նորությունները ֆիքսված են այնպես, որ գալիս են ըստ ժամանակի, այսինքն, եթե փնտրում եք "Գուգուշ", ապա գալիս է այն նորությունը, որը եղել է ամենավերջինը, հետո մյուսը եւ այլն։ Աջ անկյունից կարող եք փողել, եւ ընտրել ըստ ամենահամապատասխանող նոյւթի (relevance)։ Այդ դեպքում Գուգլը կելնի իր ալգորիթմներից եւ կընտրի լավագույն նորությունը, որը կարող է շատ հին լինել։ Լուսանկարների բաժնում հակառակն է, նախնական դրված է ըստ համապատասխանատվության, աջից կարող եք ընտրել ըստ ժամանակի։

 Եթե ինչորկայքերից չեք ուզում ստանալ գրառումներ, ապա հարցման բանալլի բառերից հետո նշեք այդ կայքը հատուկ օպերատորի հետ, օրինակ՝
-site:boolghoodar.am ։ Նաեւ կարող եք մի քանի անգամ սա կիրառել, մի քանի կայք հանելով փնտրելուց, օրինակ -site:boolghoodar.am  -site:chonchoorik.am -site:heriqewbol.am

Bit.ly/mamul (Բիթի լինելով հիշեք ։Ճ) կամ հայեցի Kg.am/mamul, կամ հենց մայրական, շատ խուճուճ հղումով։


Նաեւ դուք կարող եք այս կոդը տեղադրել յուրաքանչյուր կայքում, բլոգում, եւ ինքը նույնպես կաշխատի այդտեղ, ինչպես այս էջում է արվել։




Այս պահին ներգրավված են հետեւյալ կայքերը՝ News.am, Tert.am, Panorama.am, Aravot.am, Hetq.am, Asekose.am, Shamshyan.com, Armenpress.am, Nt.am, Azatutyun.am, Zham.am, Henaran.am, Ankakh.com, Golosarmenii.am, 7or.am, Newsbook.am, Hraparak.am, Ecolur.org, Lragir.am, Yerkir.am, Asparez.am, Newsarmenia.am, Arka.am, Armenianow.com, Armtimes.com, Emedia.am, Times.am, Razm.info, A1plus.am, Civilnet.am, Arminfo.info, Panarmenian.net, Mediamax.am, 168.am, Aysor.am, 1in.am, Itel.am, Operativ.am, Araratnews.am, Nv.am, Radiovan.am, Report.am, Lratvakan.am, Iravunk.com, Irates.am, Armworld.am, Hhpress.am, Kinetoon.com, Medialab.am, Epress.am, Armbanks.am, Armef.com, Yerkirmedia.am, Armedia.am, Oratert.com, Hra.am, Tesadasht.am, hzham.am, Imyerevan.com, Forrights.am, Emporium.am, Lyunse.com, Armnewstv.am

Արցախի ԶԼՄ֊ները՝ Artsakhtert.com, Artsakh.tv, Theanalyticon.com, Artsakhpress.am, Karabakh-life.am, Karabakh-open.info,

Դուք կարող եք առաջարկել կայքեր՝ ավելացնելու համար։ Միայն դրանք պետք է համապատասխանեն հետեւյալ պայմաններին․


  • Կայքը չպետք է տեղադրված լինի անվճար հոսթինգների վրա (օրինակ` *.do.am)
  • Կայքի վրա պետք է լինի կամ պատասխանատու անձի կամ կազմակերպության անունը։ Կամ ֆիզիկական հասցեն։ Կայքեր, որոնք անում են "մի շարք պրոֆեսիոնալներ" եւ տրամադրում են միայն էլեկտրոնային հասցե կամ բջջային հեռախոս չեն ներգրավվելու
  • Կայքի վրա չպետք է լինի բաժին, ուր յուրաքանչյուրը կարող է տեղադրել չստուգված լրատվություն։ Կայքը պետք է պատասխանատու լինի ամբողջ բովանդակության համար
  • Կայքը պետք է ունենա սեփական արտադրության նյութեր
  • Կայքի խմբագրությունը պետք է գործի ՀՀ տարածքում (Սփյուռքի մամուլի փնտրող համակարգը առանձին կլինի մոտակա օրերիս)