Monday, February 17, 2014

Спасти мистера Бэнкса / Saving Mr. Banks` նայել, թե չնայել

Спасти мистера Бэнкса / Saving Mr. Banks. ֆիլմ նրա մասին, թե ինչպես պուպուշ Ուոլթ Դիսնեյը նկարահանում է ֆիլմ Մերի Պոպինսի մասին Պամելա Թրեւերսի հետ, որը մի սարսափելի տիկին է։

Էն, որ Թրեւերսը սարսափելի տիկին ա, ես տենց կասկածներ ունեի դեռ դպրոցից։ Երբ սովետական Մերի Պոպինս ֆիլմից ոգեւորված վազեցի, գիրքը ճարեցի։ Եվ ընկա ինչոր Ֆրեկն Բոկի եւ Ժեկի Կառավարիչի մուտանտ միաձուլման ձեռքը։ Բայց, մեկա, ֆիլմում այս տիկինը նկարագրված է տասնապատիկ ավելի նվնվան ու անտանելի։ Ինչոր չափից դուրս։

Դիսնեյը, հակառակը, շնորհիվ Թոմ Հենքսի, վերածվել ա Դամբլդորի, Մորգան Ֆրիմանի ու Ջասթին Բիբերի շատ տաղանդավոր պատկերի։ Կարճ ասած, Walt Disney ստուդիան նկարել ա ֆիլմ Թրեւերսի մասին, բայց իրականում ֆիլմը Դիսնեյին կոնտրաստի վրա Լավ Մարդ ներկայացնելն ա։

Բացի դրանից ֆիլմը դասական ամերիկյան կառուցվածք ունի՝ ծանր մարդիկ, բարդ հարաբերություներ, որոնք մյուզիքլային բարեշրջումներ են ապրում։

Այս ամենից հետո եթե ֆիլմը նայեք՝ դուրներդ կգա, քանի որ վատ ֆիլմ չի։ Լուսավոր, Թոմ Հենքսոտ։ Մենակ թե նախորդ ասածներս նյարդերի վրա չազդեն։

Գնահատական ֊  3+
IMDB - 7.8