Mastodon

Игра Эндера / Ender`s Game ` նայել, թե չնայել

Игра Эндера / Ender`s Game շատ սպասվող կինո էր ֆանտաստիկա սիրողների համար։ Իհարկե, Հարիսոն Ֆորդի միշտ զարմացած դեմքը ֆանտաստիկ մարտաֆիլմում մի քիչ տարօրինակ է միշտ դիտվում (Star Wars մի հիշացրեք՝ I know © , բայց դա շատ շուտվանից էր)

Բայց չշեղվենք։ Ֆիլմը լավ է նկարահանված, գլխավոր դերերում երեխաները շատ լավ են խաղում։ Հոգեբանության տեսանկյունից հետաքրքիր լուծումներ կան (չպատկերացնեք, որ շատ դինամիկ ֆիլմ է, ավելի շուտ հակառակը)։

Բայց ֆիլմը ընդհանուր առմամբ մի քանի խնդիր ունի․

ա․ Ռեժիսորին չի հաջողվում ցույց տալ լիարժեք իրականություն, մարդկությունը ինքնաթիռներով հաղթում է այլմոլորակայիններին, իսկ հիսուն տարի հետո ունի արդեն միջաստղային նավատորմ։ Սամսունգ Գալաքսին այդքան արագ չի թարմանում նույնիսկ։

բ․ ես հինգերորդ րոպեից արդեն հասկացա, թե ֆիլմը ոնց ա վերջանալու (Ֆանտաստիկա շատ կարդացողների համար շատ ֆիլմերը սենց խնդիր են առաջացնում, ցավոք)

Բայց դե մեկ ա արժի նայել։ Պարզապես մի սպասեք դինամիկ ֆիլմ, սա ոնց որ Starship Trooper (Звездный десант) լինի, բաց Դոստոեւսկու սցենարով նկարահանած։ 

Գնահատական ֊ 4-
IMDB - 7.0
Նայելու լինկ



No comments:

Post a Comment

Ինչպե՞ս դուրս գալ էլ փոստի և սոցցանցերի հաշիվներից այլ սարքերից

Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...