Mastodon

The Family / Малавита ` նայել, թե չնայել

Մի տեղ, որ նկարահանվում  են Դե Նիրոն, Թոմի Լի Ջոնսը ու Միշել Փֆայֆերը, որը նկարահանել  է Լյուք Բեսոնը (որը հետն էլ փորձել է նմանվել Սքորսեզեին ու մի քիչ էլ Տարանտինոյին)՝ արդեն մի լավ բան կլինի։

Զգուշացնեմ, որ ֆիլմում շատ դաժան պահեր կան՝ չնայած հումորով է նկարած։ Բայց հումորից շատ թեթեւ չես տանում չագուչով մարդ ծեծելը, կամ հարեւաններին վերացնելը եւ այլն։

Բացի դրանից անընդհատ հնչում է մեկ անգլերեն բառ, որը սկսվում է Ֆ֊ով, ավարտվում՝ ք֊ով։ Մեջտեղն էլ ա տառ կա։

Ինչեւէ, խորը ֆիլմ չէ, բայց հավեսով նայվում ա։

Հետն էլ, չմոռանամ ՝ Տոնինո Բենակվիստայի գրածի հիման վրա է նկարահանված։ Իսկ Բենակվիստա արժե կարդալ, ու ոչ միայն իր Մալավիտան։


Գնահատական ֊ 4+
IMDB - 6.4


No comments:

Post a Comment

Ինչպե՞ս դուրս գալ էլ փոստի և սոցցանցերի հաշիվներից այլ սարքերից

Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...