Monday, January 20, 2014

Hacking of Armenian and Azerbaijani sites in 2011-2014

Այսօրվա զանգվածային հարձակումով հայկական կայքերի վրա բացվեց 2014 թվականի  հայ֊ադրբեջանական  հաքերային պատերազմի սեզոնը։ Այս տարվա ընթացքում ընդհանուր առմամբ կոտրվել է 71 հայկական կայք (մի քանիսը կոտրվել են օրեր առաջ եւ ոչ բոլորը ադրբեջանցիների կողմից)։ Կարծում եմ, մոտակա օրերս ցուցակում կավելանա մի շարք ադրբեջանական կայք՝ ի պատասխան այս հարձակման։

Վիաճակագրական գրաֆիկները (Cybergates-ի կողմից տրամադրված) ըստ տարիների (կարմիրով՝ .az, .կապույտով՝ ․am կայքերն են) ցույց են տալիս, որ դեպի 2013 թվական Հայաստանում իրավիճակը համեմատաբար լավացել է, Ադրբեջանում՝ հակառակը, ինչը պայմանավորված է հայկական հաքերային խմբերի ակտիվացմամբ։

Նայելուց հաշվի առեք, որ ցուցակում չեն ներգրավվել այլ դոմենային տիրույթներում գտնվող ադրբեջանական եւ հայկական կայքերը։ Բացի դրանից, Ադրբեջանի վրա ակտիվ աշխատում են իրանցիները, իսկ մեր դեմ՝ թուրքերը։