Friday, January 17, 2014

Google Plus Ripples ` տեղյակ եղեք նյութերի տարածման մասին

Facebook֊ը գնալով ավելի տոտալիտար համակարգ է դառնում՝ զրկելով օգտատերերին ինքնուրույն որոշել, թե ինչ են ուզում տեսնել։ Անընդհատ փոխվող ալգորիթմը բերում է նրան, որ կարելի է միայն կռահել, թե որ գրառումը երբ եւ ում կդառնա հասանելի։ Բացի դրանից, հայտնի չէ, թե ով եւ երբ է տարածել այս կամ այն հղումը։

Սրան հակառակ Google Plus ցանցում գործում է թափանցիկ Google Plus Ripples, որը թույլ է տալիս իմանալ, թե ինչպես է տարածվել այս կամ այն նյութը այս ցանցում։ Յուրաքանչյուր գրառման (գրառումը պետք է արված լինի լրիվ բաց, public, եւ պետք է մի քանի +1 ունենա) վերեւի աջ անկյունի սլաքով բացվող մենյուն տալլիս է View Ripples տարբերակը։ Որը կարող է ցույց տալ, թե երբ եւ ոնց է տարածվել գրառումը։

Օրինակ, վերցնենք Photoshop նոր 3D ֆունկցիայի մասին գրառումը: Այստեղ կարելի է տեսնել, թե ով է տարածել գրառումը։



Նաեւ կարելի է տեսնել, թե ժամանակի ընթացքում երբ է նյութը տարածվել։ Ինչ լեզուներով, միջինում քանի հոգանոց շղթաներ են ձեւավորվել։ 


Բացի դրանից յուրաքանչյուր հղման համար կարելի է գեներացնել Ripple։ Պետք է վերցնել այս հղումը եւ ավելացնել դրան = նշանից հետո ձեր ուզած հասցեն։

Օրինակ, վերցնում ենք հղումը https://plus.google.com/ripple/details?url=
ավելացնում սրան այս կայքի "Մաշտոցը որպես դիզայներ․․․" գրառման հասցեն http://www.banman.am/2013/12/Mashtots-as-a-brand-master.html եւ ստանում սրա բաց արված տարածումները, դրան կատարված մեկնաբանությունների հետ միասին