Mastodon

Ադրբեջանական պետական թվաբանության բարեփոխումները

Այս երկու օրվա ընթացքում Ադրբեջանը վերանայեց պետական ինքնության թվաբանական հիմքերը։

Ա․ Քսան տարի էլ չանցավ, Բաքուն պաշտոնապես հրապարակեց Արցախյան պատերազմում իր կողմից զոհվածների թիվը։ Ըստ այդ տվյալների, այն կազմում է 11 557։

Իրականում, մենակ անհայտ կորածների թիվը հասնում է 4 հազարի՝ շատերը մնացել են Քարվաճառի սարերում եւ տենց էլ չեն հանձնվի հողին։ Հեյդար Ալիեւը ընդունում էր ընդհանուր զոհերի թիվը 21 հազարի մոտ։ Այսօր մենակ 14 հազար ընտանիք թոշակ է ստանում որպես շեհիդի մոտիկ բարեկամ։ (Այստեղ կան հետաքրքիր տվյալներ  հնարավոր գաղտնի զանգվածային ադրբեջանցի զինվորների գերեզմանների մասին)


Բ․ Իսկ այսօր տարօրինակ փոփոխություն կատարվեց բոլորիս կողմից սիրված "դվադցած պրացենտըվ, միլյոնբեժենցըվ" բանաձեի մեջ․


Заместитель председателя Государственного комитета по работе с беженцами и вынужденными переселенцами Азербайджана Герай Фархадов․․․" В результате агрессии Армении оккупировано 20 процентов территории Азербайджана, и 1,2 миллиона граждан страны стали беженцами и вынужденными переселенцами"։ 

Ենթադրում եմ, որ նախագահական ադմինիստրացիա մաթեմատիկայի դիպլոմով մարդ են գործի ընդունել։ 


No comments:

Post a Comment

Ինչպե՞ս դուրս գալ էլ փոստի և սոցցանցերի հաշիվներից այլ սարքերից

Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...