Mastodon

Бойфренд из будущего / About Time ` նայել, թե չնայել

Ես հոգեփռշտիկ, սիրահարական ֆիլմերի մեծ սիրահար չեմ։ Բացի այդ չեմ սիրում ֆիլմեր, ուր գլխավոր հերոսը մեկ էլ ինչոր աննպատակ գերմարդկային հատկություն է ստանում՝ բուռունդուկների հետ խոսալու կամ  կանանց մտքերը լսելու։ ՈՒ հետն էլ մնում ա նույն չագուչը։

About Time ունի այս բոլոր հատկանիշները՝ համ հոգեփռշտիկ ա, համ էլ գլխավոր հերոսը գնում ա զուգարան, էնտեղից անցյալն ա գնում ու իրա ուզածով փոխում։

Բայց, պարզվում ա, էս տիպի կինոների մեջ էլ լավը կա։ Бойфренд из будущего  համ լավ ֆիլմ ա, համ էլ լավ բրիտանական հումոր կա։

Համարյա ընտանեկան նայելու ֆիլմ ա, մենակ հաշվի առեք, որ մեջը խուժան բառեր, դես, դեն՝ սենց պահեր կան, բայց թեթեւոտ։

Կարճ ասած՝ արժի նայել մի անգամ։ Մենակ֊մենակ նայելու բան չի բայց։

Գնահատական ֊ 4+
IMDB - 7.4


No comments:

Post a Comment

Ինչպե՞ս դուրս գալ էլ փոստի և սոցցանցերի հաշիվներից այլ սարքերից

Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...