Mastodon

The Oxford Murders / Убийства в Оксфорде` նայել, թե չնայել

Սկսենք նրանից, որ երկու լավ դերասան է խաղում՝ Elijah Wood եւ  John Hurt:


  • Երկրորդը՝ անգլիական դետեկտիվ ա իր մթնոլորտով, անձրեւոտ, Օքսֆորդի գոթական շինություններով, լավ օպերատորական աշխատանքով դես, դեն։



  • Երրորդը՝ հանելուկների վրա է կառուցված, որոնք տեսականորեն հնարավոր է լուծել նայողին։ 



  • Չորրորդը՝ մեջը մաթեմաթիկայից փշուրներ կան, որոնք լրացուցիչ համ ու հոտ են ավելացնում։


Մինուսիներից նշեմ, որ ակընհայտ ուղղորդող հատվածներ կան ֆիլմում, որը չափից շատ զռում են ու գաղտնիքը բացահայտում ժամանակից շուտ։

Ու մեկ էլ ինձ միշտ նյարդայնացնող հանգամանք՝ ամերիկյան ռեժիսյորական տրյուկ․ երբ բորբոքված ուղեղով գլխավոր հերոսը սկսում է ամեն ինչ հասկանալ, մտնում է գրադարան եւ անմիջապես գտնում է այն գիրքը, որտեղ հենց պետքական լեզվով եւ նկարներով, սիմվոլներով ամեն ինչ գրված է։ Մի հատ տենց գիրք կյանքում չտեսանք։

Բայց դե, երեկոյան թեյով նայելու ֆիլմ ա, արժի։

Գնահատական ֊ 4
IMDB - 6.1


No comments:

Post a Comment

Ինչպե՞ս դուրս գալ էլ փոստի և սոցցանցերի հաշիվներից այլ սարքերից

Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...